16:33  ,  19 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Բելգիան 1948-ից հետո առաջին անգամ նվաճեց ձմեռային Խաղերի ոսկե մեդալ (ֆոտո)

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց նաեւ Բելգիան, որը դարձավ այս Խաղերում տիտղոս ունեցող 22-րդ երկիրը։

Բելգիան 1948 թվականից հետո առաջին անգամ նվաճեց ձմեռային Խաղերի ոսկե մեդալ։

Խաղերի նախավերջին օրը չմշկավազքի տղամարդկանց ընդհանուր մեկնարկով մրցավազքում (16 շրջան, 3 միջանկյալ վերջնագծով) հաղթեց բելգիացի Բարտ Սվինգսը։ Արծաթե եւ բրոնզե մեդալները նվաճեցին հարավկորեացիներ Չոյ Ջե Վոնը եւ Լի Սին Հունը։ 

Պեկին-2022, չմշկավազք, տղամարդիկ, ընդհանուր մեկնարկով մրցավազք

  1. Բարտ Սվինգս (Բելգիա)
    2. Ջոյ Ջե Վոն (Հարավային Կորեա)
    3. Լի Սին Հուն (Հարավային Կորեա)

  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English