01:40  ,  19 փետրվարի, 2022

«Յուվենտուսը» բաց թողեց հաղթանակը թուրինյան դերբիում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Յուվենտուսն» ընդունեց «Տորինոյին»։ Երկու թուրինյան թիմերի պայքարում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջին հաջողության հասան դաշտի տերերը։ 13-րդ րոպեին աչքի ընկան հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը։ «Տորինոն» պարտությունից խուսափեց իտալացի հարձակվող Անդրեա Բելոտիի գոլի շնորհիվ 62-րդ րոպեին։

«Յուվենտուսը» 47 միավորով չորրորդն է, «Տորինոն» 10-րդն է՝ 33 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Յուվենտուս» - «Տորինո»՝ 1։1 (տեսանյութ)

Մատեյս Դե Լիգտ, 13 -  Անդրեա Բելոտի, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English