23:47  ,  18 փետրվարի, 2022

Կարեն Խաչանովը պարտվեց կիսաեզրափակիչում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող ATP 250 շարքի մրցաշարի եզրափակիչ։

Հայ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտի հետ եւ պարտություն կրեց երեք սեթում՝ 2:6, 6:3, 7:5։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 26 րոպե։

Եզրափակիչում Ռոբերտո Բաուտիստա Ագուտի մրցակիցը կլինի վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլին, որը 6։4, 6։2 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Արթուր Ռինդերկնեշին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում