20:03  ,  18 փետրվարի, 2022

Պեկին-2022. Հոկեյի Ռուսաստանի թիմը դուրս եկավ եզրափակիչ

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը դուրս եկավ օլիմպիական մրցաշարի եզրափակիչ եւ կպաշտպանի չորս տարի առաջ նվաճած տիտղոսը։

Պեկինում Ռուսաստանի թիմը կիսաեզրափակիչում մրցեց շվեդների հետ եւ հաղթեց հետխաղային բուլիտներով՝ 3։2։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

Եզրափակիչում Ռուսաստանի հավաքականը փետրվարի 20-ին կմրցի Ֆինլանդիայի թիմի հետ, որը կիսաեզրափակիչում 2։0 հաշվով պարտության էր մատնել սլովակներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում