16:09  ,  18 փետրվարի, 2022

Պեկին-2022. Օրվա բոլոր չեմպիոններն ու մեդալային հաշվարկը

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 18-ին վիճարկվեց մեդալների 5 հավաքածու։

Ընդհանուր հաշվարկի առաջատարը Նորվեգիան է՝ 15 ոսկե, 8 արծաթե, 11 բրոնզե մեդալ։ Երկրորդ տեղում գտնվող Գերմանիան ունի 10 ոսկե, 7 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ։ Նորվեգացիները գերազանցեցին իրենց ռեկորդը ոսկե մեդալների քանակով։ 4 տարի առաջ Փհենչհանում Նորվեգիան նվաճել էր 14 ոսկե մեդալ։

Պեկին-2022, փետրվարի 18, 14-րդ մեդալային օր

Բիաթլոն, տղամարդիկ, ընդհանուր մեկնարկ, 15 կմ

  1. Յոհաննես Բյո (Նորվեգիա)՝ 38.14,4 (4)
  2. Մարտին Պոնսիլուոմա (Շվեդիա) +40,3 (2)
  3. Վետլե Շոստա Կրիստիանսեն (Նորվեգիա) +1.12,5 (3)

Բիաթլոն, կանայք, ընդհանուր մեկնարկ, 12,5 կմ

  1. Ժյուստին Բրեզա-Բուշե (Ֆրանսիա)՝ 40.18,0 (4 վրիպում)
    2. Տիրիլ Էկհոֆ (Նորվեգիա)՝ +15,3 (4)
    3. Մարտա Օլսբու Ռոյսելան (Նորվեգիա)՝ +34,9 (4)

Չմշակավազք, տղամարդիկ, 1000 մետր

  1. Թոմաս Կրոլ (Նիդեռլանդներ)՝ 1.07,92
    2. Լորան Դյուբրեյ (Կանադա)՝ 1.08,32
    3. Հովարդ Լորենցեն (Նորվեգիա)՝ 1.08,48

Ֆրիսթայլ, կանայք, հաֆփայփ

  1. Էյլին Գու (Չինաստան)՝ 95.25 միավոր
    2. Քեսի Շարփ (Կանադա)՝ 90.75
    3. Ռեյչել Քարքեր (Կանադա)՝ 87.75

Ֆրիսթայլ, տղամարդիկ, սքի-կրոս

  1. Ռայան Ռեգեզ (Շվեյցարիա)
    2. Ալեքս Ֆիվա (Շվեյցարիա)
    3. Սերգեյ Ռիձիկ (Ռուսաստան)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում