13:16  ,  18 փետրվարի, 2022

ՉԼ․ Մբապեն՝ շաբաթվա լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել փարիզյան ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկությամբ։

Մադրիդի «Ռեալի» դեմ տնային խաղում 23-ամյա ֆուտբոլիստը հաղթական գոլի հեղինակ էր դարձել ավելացված ժամանակում՝ 1։0։

Մրցանակին հավակնում էին նաեւ․

Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)․ 2 գոլ + 1 գոլային փոխանցում Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղում (5։0)։

Մոհամեդ Կամարա («Զալցբուրգ»)․ տպավորիչ խաղ կիսապաշտպանությունում Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում (1։1)։

Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»)․ անթերի խաղ պաշտպանությունում Միլանի «Ինտերի» դեմ խաղում (2։0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English