10:50  ,  18 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Հոկեյի Ֆինլանդիայի հավաքականը եզրափակիչում է

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Ֆինլանդիայի հավաքականը դուրս եկավ օլիմպիական մրցաշարի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Ֆինլանդիայի թիմը մրցեց սլովակների հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը փետրվարի 18-ին կվիճարկեն Ռուսաստանի եւ Շվեդիայի հավաքականները։

Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս