09:24  ,  18 փետրվարի, 2022

Պեկին-2022․ 18-ամյա Էյլին Գուն նվաճեց երկրորդ ոսկե մեդալը (ֆոտո)

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում երկրորդ ոսկե մեդալը նվաճեց 18-ամյա չինացի Էյլին Գուն։ Ֆրիսթայլի կանանց հաֆփայփում նա լավագույն փորձի արդյունքում վաստակեց 95,25 միավոր։

Այլին Գուն առաջին անգամ է մասնակցում ձմեռային Խաղերի եւ դարձավ ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոնը ֆրիսթայլում։

Պեկինիում Էյլին Գուն նվաճել է նաեւ բիգ-էյր մրցաձեւի ոսկե մեդալը եւ սլոուփսթայլի արծաթե մեդալը։

Պեկին-2022․ Ֆրիսթայլ, կանայք, հաֆփայփ

  1. Էյլին Գու (Չինաստան)՝ 95.25 միավոր
    2. Քեսի Շարփ (Կանադա)՝ 90.75
    3. Ռեյչել Քարքեր (Կանադա)՝ 87.75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս