11:25  ,  17 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Հոկեյի կանանց Կանադայի թիմը 5-րդ անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը (ֆոտո)

Տափօղակով հոկեյի կանանց Կանադայի հավաքականը նվաճեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում կանադացիները մրցեցին ԱՄՆ-ի թիմի հետ եւ առավելության հասան 3։2 (2:0, 1:1, 0:1) հաշվով։

Կանանց Կանադայի հավաքականը 5-րդ անգամ նվաճեց Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English