10:24  ,  17 փետրվարի, 2022

ՉԼ․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում հրապարակել է շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդների քառյակը։ ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվում է քվեարկություն։

Կիլիան Մբապե (ՊՍԺ)․ հաղթական գոլ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում (1։0)։

Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)․ 2 գոլ + 1 գոլային փոխանցում Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղում (5։0)։

Մոհամեդ Կամարա («Զալցբուրգ»)․ տպավորիչ խաղ կիսապաշտպանությունում Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում (1։1)։

Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»)․ անթերի խաղ պաշտպանությունում Միլանի «Ինտերի» դեմ խաղում (2։0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English