01:52  ,  17 փետրվարի, 2022

ՉԼ․ «Լիվերպուլը» հաղթեց «Ինտերին», «Զալցբուրգը» ոչ ոքի խաղաց «Բավարիայի» հետ (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերն» ընդունեց անգլիական «Լիվերպուլին» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի գոլը, որը նա 75-րդ րոպեին խփեց շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի փոխանցումից հետո եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի գոլը 83-րդ րոպեին։

Ավստրիական «Զալցբուրգը» տանը մրցեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ եւ հաղթանակից զրկվեց հիմնական ժամանակի վերջին րոպեին բաց թողած գոլի պատճառով՝ 1։1։

21-րդ րոպեին աչքի ընկավ Ավստրիան ներկայացնող հարձակվող Չուկվուբույկե Ադամուն՝ առաջ մղելով «Զալցբուրգին»։

Ֆրանսացի հարձակվող Քինգսլի Քոմանը գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերի փոխանցումից հետո 90-րդ րոպեին խփեց «Բավարիայի» պատասխան գոլը։

Այս թիմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն մարտի 8-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ինտեր» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0։2 (տեսանյութ)

Ռոբերտո Ֆիրմինո, 75, Մոհամեդ Սալահ, 83

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1։1 (տեսանյութ)

Չուկվուբույկե Ադամու, 21 - Քինգսլի Քոման, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում