23:56  ,  16 փետրվարի, 2022

Մադրիդի «Աթլետիկոն» պարտվեց հետնապահին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց Վալենսիայի «Լեւանտեին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Հյուրերի միակ գոլը 54-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Գոնսալո Մելերոն։

«Աթլետիկոն» 24 խաղից հետո 39 միավորով 5-րդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Բարսելոնան», որը 23 խաղ է անցկացրել։ «Լեւանտեն» (24 խաղ) վերջինն է՝ 14 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Աթլետիկո» - «Լեւանտե»՝ 0։1 (տեսանյութ)

Գոնսալո Մելերո, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում