20:07  ,  16 փետրվարի, 2022

Պեկին-2022. Հոկեյի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում հայտնի դարձան տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը։

Ռուսաստանի հավաքականը կմրցի Շվեդիայի, Ֆինլանդիայի հավաքականը Սլովակիայի հետ։

Քառորդ եզրափակիչում Սլովակիայի հավաքականը բուլիտներով 3։2 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի թիմին, Ռուսաստանը 3։1 հաշվով պարտության էր մատնել Դանիային, Ֆինլանդիան 5։1 հաշվով հաղթել էր Շվեյցարիային, շվեդները 2։0 հաշվով ուժեղ էր Կանադայից։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 18-ին, երրորդ տեղի համար խաղը՝ փետրվարի 19-ին, եզրափակիչը՝ փետրվարի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում