17:34  ,  16 փետրվարի, 2022

ՉԼ. Մեսին կրկնել է Անրիի հակառեկորդը

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է «Մոնակոյի», «Յուվենտուսի», «Արսենալի», «Բարսելոնայի» նախկին հարձակվող, ֆրանսիացի Թիերի Անրիի հակառեկորդը Չեմպիոնների լիգայի հանդիպումներում չիրացրած 11 մետրանոցների քանակով, հաղորդում է Opta-ն։

Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մեսիի հարվածից հետո սեյվի հեղինակ դարձել էր բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։ ՊՍԺ-ն «Ռեալին» հաղթել էր 1։0 հաշվով ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլի շնորհիվ։

Մեսին ու Անրին 5-ական անգամ են վրիպել 11 մետրանոցից Չեմպիոնների լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում