12:36  ,  16 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Հոկեյի Ռուսաստանի թիմը կիսաեզրափակիչում է, ամերիկացիները ավարտեցին պայքարը (ֆոտո)

Պեկինում շարունակվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում տափօղակով հոկեյի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը 3։1 հաշվով առավելության հասավ դանիացիների նկատմամբ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Շվեդիա - Կանադա դիմակայության հաղթողի հետ։

ԱՄՆ-ի հավաքականը քառորդ եզրափակիչում հետխաղային բուլիտներով 2։3 հաշվով պարտվեց Սլովակիայի թիմին, որը եզրափակիչի ուղեգրի համար կխաղա Ֆինլանդիա - Շվեյցարիա զույգի հաղթողի հետ։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 18-ին, երրորդ տեղի համար խաղը՝ փետրվարի 19-ին, եզրափակիչը՝ փետրվարի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում