11:44  ,  16 փետրվարի, 2022

Պեկին-2022․ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ոսկե մեդալները, ընդհանուր հաշվարկը (ֆոտո)

Պեկինում ավարտին մոտեցող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում 8-րդ ոսկե մեդալը նվաճեց ԱՄՆ-ի հավաքականը եւ ընդհանուր հաշվարկում երրորդն է։ Երկրորդ տեղում գտնվող Գերմանիան ունի 9 ոսկե մեդալ։ Առաջատարը Նորվեգիան է՝ 12 ոսկե մեդալ։ 

Պեկին-2022․ 12-րդ մեդալային օր

Ֆրիսթայլ, տղամարիդկ, սլոուփսթայլ

  1. Ալեքսանդր Հոլ (ԱՄՆ)՝ 90,01
    2. Նիկոլաս Գյոպեր (ԱՄՆ)՝ 86,48
    3. Իեսպեր Տյադեր (Շվեդիա)՝ 85,35

Լեռնադահուկային սպորտ,  տղամարդիկ, ոլորավայրէջք

  1. Կլեման Նոել (Ֆրանսիա)՝ 1.44,09 (54,30 + 49,79)
    2. Յոհաննես Շտրոլց (Ավստրիա)՝ 1.44,70 (53,92 + 50,78)
    3. Սեբաստիան Ֆոս Սուլեւոգ (Նորվեգիա)՝ 1.44,79 (53,98 + 50,81)

11:45 (Երեւանի ժամանակ). Բիաթլոն, կանայք, 4х6 կմ փոխանցավազք  

15:00. Դահուկավազք, կանայք, թիմային արագավազք, դասական ոճ։

15:30. Դահուկավազք, տղամարդիկ, թիմային արագավազք, դասական ոճ։

15:30. Տափօղակով հոկեյ, կանայք, երրորդ տեղի համար հանդիպում։

16:00. Ֆրիսթայլ, տղամարդիկ, ակրոբատիկա։

16:44. Շորթ-տրեկ, տղամարդիկ, 5000 մետր փոխանցավազք։

17:15. Շորթ-տրեկ, կանայք, 1500 մետր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English