11:21  ,  16 փետրվարի, 2022

«Ինտեր» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» փետրվարի 16-ին կընդունի անգլիական «Լիվերպուլին»։ Բուքմեյքերները կանխատեսում են գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակը, որի գործակիցը 2․10 է։ «Ինտերի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․50, ոչ ոքի արդյունքինը՝ 3․60 գործակցով։

«Ինտեր» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Նախքան այս թիմերը հանդիպել են երկու անգամ։ Չեմպիոնների լիգայի 2007-2008 թվականների մրցաշրջանում «Լիվերպուլը» 1/8 եզրափակիչում 2 հաղթանակ է տարել «Ինտերի» նկատմամբ՝ Միլանում 1։0 եւ Անգլիայում 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս