09:02  ,  16 փետրվարի, 2022

Չեմպիոնների լիգա․ Օրվա խաղերը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 16-ին կշարունակվեն 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։

Իտալիանի չեմպիոն «Ինտերը» Միլանում կընդունի անգլիական «Լիվերպուլին»։ Առաջին անգամ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկած ավստրիական «Զալցբուրգը» տանը կմրցի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ։

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում