00:47  ,  16 փետրվարի, 2022

ՊՍԺ - «Ռեալ», «Սպորտինգ» - «Մանչեսթեր Սիթի»․ Առաջին խաղակեսերից հետո

Մեկնարկել է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը։ Փարիզում առաջին հանդիպումն են անցկացնում Ֆրանսիայի առաջնության առաջատար Փարիզի ՊՍԺ-ն եւ Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալը»։

Ավարտվել է առաջին խաղակեսը։ Հանդիպման հաշիվը չի բացվել։

Լիսաբոնում պորտուգալական «Սպորտինգն» ընդունել Անգլիայի չեմպիոն եւ Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո հաղթում է 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։ Աչքի են ընկել նաեւ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզն ու անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0։0 (առաջին խաղակես)

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0։4  (առաջին խաղակես)

Ռիյադ Մահրեզ, 7, Բերնարդու Սիլվա, 17, 44, Ֆիլ Ֆոդեն, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում