20:14  ,  15 փետրվարի, 2022

Պեկին-2022. Հոկեյի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչի զույգերը

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում հայտնի են տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչի զույգերը։ Հանդիպումները տեղի կունենան փետրվարի 16-ին։

ԱՄՆ - Սլովակիա

Ռուսաստան - Դանիա

Ֆինլանդիա - Շվեյցարիա

Շվեդիա - Կանադա

Կիսաեզրափակիչի առաջին զույգը կկազմեն ԱՄՆ - Սլովակիա եւ Ֆինլանդիա - Շվեյցարիա դիմակայությունների հաղթողները, երկրորդ զույգը՝ Ռուսաստան - Դանիա եւ Շվեդիա - Կանադա դիմակայությունների հաղթողները։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 18-ին, երրորդ տեղի համար խաղը՝ փետրվարի 19-ին, եզրափակիչը՝ փետրվարի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում