15:14  ,  15 փետրվարի, 2022

ՉԼ. ՊՍԺ-ի հայտացուցակը «Ռեալի» դեմ խաղում

Ֆրանսիական ՊՍԺ-ն հրապարակել է կազմը, որը կմասնակցի Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը։

2021թ. նոյեմբերից հետո առաջին անգամ կազմում ընդգրկվել է բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը վերականգնվել է վնասվածքից հետո։ Կազմ է վերադարձել նաեւ իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան։ Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը չի հասցրել ապաքինվել վնասվածքից եւ բացակայում է։

ՊՍԺ-ի հայտացուցակ. Նավաս, Դոնարումա, Հակիմի, Կիմպեմբե, Մարկինյոս, Վերատի, Մբապե, Պարեդես, Իկարդի, Նեյմար, Դի Մարիա, Դանիլու, Դագբա, Վեյնալդում, Կուրզավա, Էրերա, Դիալո, Դրաքսլեր, Կերեր, Նունու Մենդեշ, Գուայե, Մեսի, Սիմոնս, Լետելյե։

ՊՍԺ - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում