10:12  ,  15 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Ավստրիան 6-րդ ոսկե մեդալի շնորհիվ բարձրացավ չորրորդ տեղ (ֆոտո)

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում սնոուբորդի բիգ-էյր մրցաձեւի կանանց չեմպիոնի տիտղոսը նվաճեց ավստրիացի Աննա Գասերը, որը 4 տարի առաջ Փհենչհանի Խաղերում առաջին անգամ դարձել էր օլիմպիական չեմպիոն։

Ընդհանուր մեդալային հաշվարկում Ավստրիան 6-ական ոսկե, արծաթե եւ 4 բրոնզե մեդալով բարձրացավ չորրորդ տեղ՝ առաջ անցնելով Նիդերլանդներից։

Պեկին-2022․ 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղեր

Սնոուբորդ, կանայք, բիգ-էյր

    1. Աննա Գասեր (Ավստրիա)՝ 185,50
      2. Զոի Սադովսկի (Նոր Զելանդիա)՝ 177,00
      3. Կոկոմո Մուրասե (Ճապոնիա)՝ 171,50

Ֆրիսթայլ, կանայք, սլոուփսթայլ

  1. Մատիլդա Գրեմո (Շվեյցարիա)՝ 86,56
    2. Էլին Գու (Չինաստան)՝ 86,23
    3. Քելի Սիլդարու (Էստոնիա)՝ 82,06

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում