09:33  ,  15 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Շվեյցարիան նվաճեց 5-րդ ոսկե մեդալը եւ առաջ անցավ Ռուսաստանից

Շվեյցարացի լեռնադահուկորդուհի Կորին Զուտերը նվաճեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը արագընթաց վայրէջքում։ Արծաթե մեդալները նվաճեցին Իտալիայի ներկայացուցիչներ Սոֆյա Գոջան ու Նադյա Դելագոն։

Ընդհանուր մեդալային հաշվարկում Շվեյցարիան 5 ոսկե եւ 5 բրոնզե մեդալներով բարձրացավ 8-րդ տեղ՝ առաջ անցնելով Ռուսաստանից՝ 4 ոսկե, 6 արծաթե, 8 բրոնզե մեդալ։

Պեկին-2022․ Լեռնադահուկային սպորտ, կանայք, արագընթաց վայրէջք

  1. Կորին Զուտեր (Շվեյցարիա)՝ 1.31,87
  2. Սոֆյա Գոջա (Իտալիա)՝ +0,16
  3. Նադյա Դելագո (Իտալիա)՝ +0,57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English