09:14  ,  15 փետրվարի, 2022

Չեմպիոնների լիգա․ Մեկնարկում է 1/8 եզրափակիչը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 15-ին կմեկնարկի 1/8 եզրափակիչը։

Առաջին հանդիպումները կանցկացնեն ֆրանսիական ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը» եւ պորտուգալական «Սպորտինգն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։

Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հաջորդ օրը նույն ժամին կմրցեն Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերն» ու անգլիական «Լիվերպուլը» եւ ավստրիական «Զալցբուրգն» ու Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով