17:39  ,  14 փետրվարի, 2022

Պեկին-2022. Օրվա բոլոր չեմպիոններն ու մեդալային հաշվարկը (ֆոտո)

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 14-ին վիճարկվել է մեդալների 4 հավաքածու։

Ընդհանուր մեդալային հաշվարկը շարունակում է գլխավորել Նորվեգիան։

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղեր

Գեղասահք, պարային զույգեր

  1. Գաբրիելա Պապադակիս / Գիյոմ Սիզերոն (Ֆրանսիա)՝ 226,98
  2. Վիկտորյա Սինիցինա / Նիկիտա Կացալապով (Ռուսաստան)՝ 220,51
  3. Մեդիսոն Հաբել / Զաքարի Դոնոհյու (ԱՄՆ)՝ 218,02

Բոբսլեյ, կանայք, մեկտեղանի

  1. Կայլի Համֆրիս (ԱՄՆ)՝ 4.19,27
  2. Էլանա Մեյերս (ԱՄՆ)՝ 1,54
  3. Կրիստին դե Բրյուին (Կանադա)՝ 1,76

Ֆրիսթայլ, կանայք, ակրոբատիկա

  1. Սյույ Մենտաո (Չինաստան)՝ 108,61
  2. Աննա Գուսկովա (Բելարուս)՝ 107,95
  3. Մեգան Նիկ (ԱՄՆ)՝ 93,76

Դահուկացատկ, տղամարդիկ, թիմային

  1. Ավստրիա՝ 942,7
  2. Սլովենիա՝ 934,4
  3. Գերմանիա՝ 922,9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում