15:12  ,  14 փետրվարի, 2022

ՄՕԿ-ը կչեղարկի կանանց մենասահքի պարգեւատրումը, եթե Կամիլա Վալիեւան դառնա մեդալակիր

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի անցկացնի գեղասահքի կանանց մենասահքի պարգեւատրման արարողությունը, եթե 15-ամյա ռուսաստանցի Կամիլա Վալիեւան դառնա մեդալակիր, հաղորդում է ՄՕԿ-ի կայքը։

Կամիլա Վալիեւայի դոպինգ թեստի պատասխանը դեկտեմբերին եղել է դրական, սակայն Մարզական վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով մարզուհու տարիքը, թույլատրել է նրան շարունակել մասնակցությունը Պեկինի Խաղերին։

Վալիեւան Ռուսաստանի հավաքականի հետ նվաճել է Պեկինի Խաղերի չեմպիոնի տիտղոսը, սակայն պարգեւատրման արարողությունն այդպես էլ չանցկացվեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English