14:20  ,  14 փետրվարի, 2022

«Չելսին» ու «Բարսելոնան» կպայքարեն Դե Լիգտի տրանսֆերի համար

Լոնդոնի «Չելսին» ու կատալոնական «Բարսելոնան» ցանկանում են ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» 22-ամյա հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտին, հաղորդում է Calciomercato-ն։

«Բարսելոնան» պատրաստ է Դե Լիգտի տրանսֆերի համար առաջարկել 72 միլիոն եվրո։ «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պաշտպանության գիծն ուժեղացնելու պահանջ է ներկայացրել ակումբի ղեկավարությանը, եւ հնարավոր է՝ ավելի մեծ գումար առաջարկեն «Յուվենտուսին»։

Դե Լիգտը 2019-ի ամռանը «Այաքսից» 85,5 միլիոն եվրոյի դիմաց է տեղափոխվել «Յուվենտուս»։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դե Լիգտը մասնակցել է 20 հանդիպման, խփել 1 գոլ,

Transfermarkt-ի տրանսֆերային արժեքն այժմ գնահատում է 65 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս