13:37  ,  14 փետրվարի, 2022

Պեկին-2022. ԱՄՆ-ն ոսկե եւ արծաթե մեդալներ նվաճեց բոբսլեյում

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի ներկայացուցիչները նվաճեցին ոսկե եւ արծաթե մեդալներն առաջին անգամ անցկացված բոբսլեյի նոր մրցաձեւում՝ կանանց մեկտեղանի (մոնոբոբ)։

Չեմպիոն հռչակվեց Կայլի Համֆրիսը, փոխչեմպիոն՝ Էլանա Մեյերսը։

Ընդհանուր մեդալային հաշվարկում ԱՄՆ-ի հավաքականը 7 ոսկե, 6 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով երրորդն է։ Առաջատարը Նորվեգիան է՝ 9 ոսկե, 5 արծաթե, 7 բրոնզե մեդալ։ Երկրորդ տեղում է Գերմանիան՝ 8 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալ։

Պեկին-2022, բոբսլեյ, կանայք, մեկտեղանի

  1. Կայլի Համֆրիս (ԱՄՆ)՝ 4.19,27
  2. Էլանա Մեյերս (ԱՄՆ)՝ 1,54
  3. Կրիստին դե Բրյուին (Կանադա)՝ 1,76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English