10:10  ,  14 փետրվարի, 2022

Մարզական վճռաբեկ դատարանն արդարացրեց 15-ամյա Կամիլա Վալիեւային

Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) մերժել է Միջազգային օլիմպիական կոմիտեի, Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի եւ Համաշխարհային հակադոպինգային գործակալության բողոքարկումը 15-ամյա ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիեւայի ժամանակավոր հեռացումը սպորտից վերականգնելու գործով։

Վալիեւան կմասնակցի մենասահքի մրցաշարին Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։

Վալիեւան Ռուսաստանի հավաքականի հետ Պեկինում նվաճել է թիմային օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։

Վալիեւան Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ ունեցել է դոպինգի դրական պատասխան եւ հեռացված է եղել մրցումներից Ռուսաստանի հակադոպինգային գործակալության կողմից։ Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը թեստն արել է Սանկտ Պետերբուրգում անցկացված Ռուսաստանի առաջնության ժամանակ՝ դեկտեմբերի 25-ին։ Մարզուհու արյան նմուշի մեջ արգելված տրիմետազիդինի մասին պատասխանը ռուսական կողմը ստացել է փետրվարի 8-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալության հավատարմագրում ունեցող ստոկհոլմյան լաբորատորիայից (Շվեդիա)։ Հաշվի առնելով մարզուհու տարիքը՝ դրական դոպինգ թեստի մասին հրապարակային հայտարարություն չի եղել։ Միջազգային դոպինգ թեստավորման գործակալությունը մարզուհուն հայտնել է, որ նա ժամանակավոր հեռացված է մրցումներից։

Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 9-ին վիճարկել է որոշումը եւ Ռուսաստանի հակադոպինգային կոմիտեի Կարգապահական հանձնաժողովը թույլատրել է Վալիեւայի մասնակցությունը Օլիմպիական խաղերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում