01:57  ,  14 փետրվարի, 2022

«Էսպանյոլը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը «Բարսելոնայի» դեմ խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում տեղի ունեցավ կատալոնական դերբին «Էսպանյոլի» եւ «Բարսելոնայի» մասնակցությամբ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Խաղի հաշիվն արդեն երկրորդ րոպեին բացեց Չավիի գլխավորած թիմի իսպանացի կիսապաշտպան Պեդրին։

«Էսպանյոլը» հավասարությունը վերականգնեց 40-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Սերխի Դարդերի գոլի շնորհիվ։ 64-րդ րոպեին դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց իսպանացի հարձակվող Ռաուլ դե Թոմասը։

«Բարսելոնան» պարտությունից խուսափեց վերջին վայրկյաններին հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգի խփած գոլի շնորհիվ։

«Բարսելոնան» (23 խաղ) 39 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունի 5-րդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» (23 խաղ)։ «Էսպանյոլը» (24 խաղ) 13-րդն է՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Էսպանյոլ» - «Բարսելոնա»՝ 2։2 (տեսանյութ)

Սերխի Դարդեր, 40, Ռաուլ դե Թոմաս, 64 - Պեդրի, 2, Լյուկ Դե Յոնգ, 90+6

Հեռացումներ․ Նիկո Մելամեդ, 90+3, երկրորդ դեղին քարտ – Ժերար Պիկե, 90+2, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում