01:39  ,  14 փետրվարի, 2022

«Ատալանտան» ու «Յուվենտուսը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում հյուրընկալեց Թուրինի «Յուվենտուսին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին՝ 1։1։

76-րդ րոպեին դաշտի տերերի գոլը խփեց ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին։

«Յուվենտուսը» պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում բրազիլացի պաշտպան Դանիլոյի խփած գոլի շնորհիվ։

 «Յուվենտուսն» (25 խաղ) ունի 46 միավոր եւ չորրորդն է, «Ատալանտան» (24 խաղ) 44 միավորով 5-րդն է։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ատալանտա» - «Յուվենտուս»՝ 1։1 (տեսանյութ)

Ռուսլան Մալինովսկի, 76 - Դանիլո, 90+2

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով