21:46  ,  13 փետրվարի, 2022

«Բետիսը» հաղթեց եւ ամրապնդվեց երրորդ տեղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բետիսը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լեւանտեի» հետ եւ առավելության հասավ 4։2 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Նաբիլ Ֆեկիրը։ Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ իսպանացի պաշտպան Էդգար Գոնսալեսը եւ պորտուգալացի կիսապաշտպան Վիլյամ Կարվալյուն։

«Բետիսը» 43 միավորով երրորդ տեղում է եւ 7 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից»։ «Լեւանտեն» վերջինն է՝ 11 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Լեւանտե» - «Բետիս»՝ 2։4 (տեսանյութ)

Դանիել Գոմես, 43, 47 - Նաբիլ Ֆեկիր, 14, 49, Էդգար Գոնսալես, 29, Վիլյամ Կարվալյու, 42

Հեռացում՝ Ռոբերտո Սոլդադո («Լեւանտե»), 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում