20:32  ,  13 փետրվարի, 2022

Մարկո Ռոյսի դուբլը նպաստեց «Բորուսիայի» հաղթանակին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում մրցեց «Ունիոն Բեռլինի» հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը, աչքի ընկավ նաեւ պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն։

«Բորուսիան» 46 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բավարիայից» հետ է 6 միավոր։ «Ունիոն Բեռլինը» 6-րդն է՝ 34 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ունիոն Բեռլին» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0։3 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 18, 25, Ռաֆայել Գերեյրու, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով