17:25  ,  13 փետրվարի, 2022

«Միլանը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Միլանը» տանը մրցեց «Սամպդորիայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլն արդեն 8-րդ րոպեին խփեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։

«Միլանը» 55 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղ նահանջած չեմպիոն «Ինտերից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Սամպդորիան» 16-րդն է՝ 23 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Միլան» - «Սամպդորիա»՝ 1։0 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում