02:10  ,  13 փետրվարի, 2022

«Աթլետիկոն» 10 ֆուտբոլիստներով հաղթեց «Խետաֆեին»

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» ընդունեց «Խետաֆեին» եւ հաղթանակ տարավ 4։3 հաշվով, թեեւ 58-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոների գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան։ Մրցակցի դարպասը գրավեց նաեւ բրազիլացի հարձակվող Մատեուսը։ Հաղթական գոլը 89-րդ րոպեին խփեց իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսոն։

«Աթլետիկոն» 39 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Բետիսից»։ «Խետաֆեն» 15-րդն է՝ 25 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Աթլետիկո» - «Խետաֆե»՝ 4։3

Անխել Կոռեա, 19, 45+4, Մատեուս, 27, Մարիո Էրմոսո, 89 - Բորխա Մայորալ, 30, Էնես Ունալ, 37, 11մ, 42, 11մ

Չիրացրած 11մ՝ Լուիս Սուարես («Աթլետիկո»)

Հեռացում՝ Ֆելիպե («Աթլետիկո»), 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով