23:27  ,  12 փետրվարի, 2022

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը, Ռահիմ Ստերլինգի հեթ-տրիկը

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց հետնապահներից «Նորվիչ Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց մեծ առավելությամբ՝ 4։0։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

«Մանչեսթեր Սիթին» 63 միավորով առաջատարն է եւ 12 միավոր առաջ է 2 հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլից»։ «Նորվիչ Սիթին» 18-րդն է՝ 17 միավոր։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Նորվիչ Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։4

Ռահիմ Ստերլինգ, 31, 70, 90, Ֆիլ Ֆոդեն, 48

Չիրացրած 11մ՝ Ռահիմ Ստերլինգ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով