Անգլիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց հետնապահներից «Նորվիչ Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց մեծ առավելությամբ՝ 4։0։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։
«Մանչեսթեր Սիթին» 63 միավորով առաջատարն է եւ 12 միավոր առաջ է 2 հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլից»։ «Նորվիչ Սիթին» 18-րդն է՝ 17 միավոր։
Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր
«Նորվիչ Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։4
Ռահիմ Ստերլինգ, 31, 70, 90, Ֆիլ Ֆոդեն, 48
Չիրացրած 11մ՝ Ռահիմ Ստերլինգ, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում