20:54  ,  12 փետրվարի, 2022

Լեմպարդի գլխավորությամբ «Էվերտոնի» առաջին հաղթանակը Պրեմիեր լիգայում (ֆոտո)

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Էվերտոնը» Լիվերպուլում ընդունեց «Լիդս Յունայթեդը» եւ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում։

«Էվերտոնից» աչքի ընկան իռլանդացի պաշտպան Շեյմուս Կոուլմանը, անգլիացի պաշտպան Մայքլ Քինը եւ բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը։

«Էվերտոնը» (22 խաղ) Պրեմիեր լիգայում 4 անընդմեջ պարտությունից հետո առաջին հաղթանակը տարավ եւ 22 միավորով 16-րդ տեղում է։ «Լիդս Յունայթեդը» (23 խաղ) 15-րդն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Էվերտոն» - «Լիդս Յունայթեդ»՝ 3։0

Շեյմուս Կոուլման, 10, Մայքլ Քին, 23, Ռիշարլիսոն, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով