20:33  ,  12 փետրվարի, 2022

«Բավարիայի» սենսացիոն պարտությունը՝ 2։4

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Բոխումին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը սենսացիոն պարտություն կրեց 2։4 հաշվով։

«Բավարիայի» երկու գոլը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բավարիան» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

«Բոխումը» 11-րդն է՝ 28 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բոխում» - «Բավարիա»՝ 4։2

Կրիստոֆեր Անտվի-Ադջեյ, 14, Յուրգեն Լոկադիա, 38, 11մ, Կրիստիան Գամբոա, 40, Գերիտ Հոլտման, 44 – Ռոբերտ Լեւանդովսկին, 9, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում