19:00  ,  12 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Հայաստանի զույգը հաղթահարեց որակավորման փուլը (ֆոտո)

Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրուքս Սենեկալը հաղթահարեցին Պեկինի Օլիմպիական խաղերի գեղասահքի կարճ ծրագրի որակավորման փուլը եւ փետրվարի 14-ին կմասնակցեն ազատ ծրագրին:

Չինաստանի մայրաքաղաքում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի 8-րդ մեդալային օրը տեղի ունեցավ գեղասահքի պարային զույգերի կարճ ծրագիրը, որին մասնակցում էր 23 զույգ:

Հայաստանը ներկակացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը անթերի կատարեց կարճ ծրագիրը: Մրցավարները Հայաստանի զույգին գնահատեցին 65. 87 միավոր, որից 35.57 միավորը տեխնիկայի համար, 30.30-ը՝ ստեղծագործության:

Կարճ ծրագրից հետո Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը 19-րդն են: Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք ստացավ 20 պարային զույգ: Ամենաբարձր միավորները վաստակեց Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելա Պապադակիս- Գիյոմ Սիզերոնը: Նրանք վաստակեցին 90.83 միավոր, ինչը աշխարհի ռեկորդ է:

16 տարվա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից ունի գեղասահքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում