18:26  ,  12 փետրվարի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ չհաղթեց (ֆոտո)

Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ խաղում անընդմեջ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում գերմանացի Ռանգնիկի գլխավորած թիմն ընդունեց «Սաութհեմփթոնին»։

Մանչեսթերյան թիմն առաջինը հասավ հաջողության։ 21-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն։ 48-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Սաութհեմփթոնի» շոտլանդացի հարձակվող Չե Ադամսը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 40 միավորով 5-րդ տեղում է, «Սաութհեմփթոնը» 10-րդն է՝ 29 միավոր։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 1։1

Ջեյդոն Սանչո, 21 - Չե Ադամս, 48

«Բրենթֆորդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 19։00 (Երեւանի ժամանակ)

«Էվերտոն» - «Լիդս Յունայթեդ»՝ 19։00

«Ուոթֆորդ» - «Բրայթոն»՝ 19։00

«Նորվիչ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21։30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում