11:10  ,  11 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Հոկեյի Ռուսաստանի թիմի երկրորդ հաղթանակը

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում երկրորդ հաղթանակը տարավ տափօղակով հոկեյի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը։ Խմբային փուլի երկրորդ տուրում ռուսները 2։0 հաշվով պարտության մատնեց Դանիայի հավաքականին։

B խմբում ընդգրկված են նաեւ Չեխիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։ Առաջին տուրում ռուսները 1։0 հաշվով հաղթել էին շվեյցարացիներին։ Հաջորդ տուրում Ռուսաստանի թիմը փետրվարի 12-ին կմրցի չեխերի հետ։

Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում