01:41  ,  11 փետրվարի, 2022

Ժոտայի դուբլը հաղթանակ բերեց «Լիվերպուլին», «Արսենալը» նույնպես հաղթեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Լեսթեր Սիթիին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին հաղթանակ բերեց պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի դուբլը ՝ 2։0։

«Լիվերպուլը» 23 խաղից հետո 51 միավորով երկրորդ տեղում է եւ 9 միավոր հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից», որը 24 հանդիպում է անցկացրել։

Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ հաղթանակ տարավ 1։0 հաշվով։

«Արսենալը» (22 խաղ) 5-րդն է՝ 39 միավոր։ «Վուլվերհեմփթոնը» (22 խաղ) 8-րդ տեղում է՝ 34 միավոր։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Լիվերպուլ» - «Լեսթեր Սիթի»՝ 2։0 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 34, 87

«Վուլվերհեմփթոն» - «Արսենալ»՝ 0։1 (տեսանյութ)

Գաբրիել, 25

Հեռացում՝ Գաբրիել Մարտինեսլի («Արսենալ»), 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում