10:52  ,  10 փետրվարի, 2022

Պեկին-2022․ ԱՄՆ-ի հավաքականը նվաճեց 2 ոսկե մեդալ եւ բարձրացավ չորրորդ տեղ (ֆոտո)

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի 6-րդ մեդալային օրը ԱՄՆ-ի հավաքականը սկսեց երկու հաղթանակով։

Սնոուբորդի կանանց հաֆփայփում երկրորդ Օլիմպիական խաղերում անընդմեջ հավասարը չունեցավ ամերիկացի Խլոյա Կիմը, իսկ գեղասահքի տղամարդկանց մենասահքում անգերազանցելի էր Նեյթան Չենը։

Ընդհանուր մեդալային հաշվարկում ԱՄՆ-ի հավաքականը 3 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով բարձրացավ չորրորդ տեղ։ Առաջատարը Գերմանիան է՝ 5 ոսկե, 3 արծաթե մեդալ։ Երկրորդ տեղում նորվեգացիներն են՝ 4-ական ոսկե ու բրոնզե, 2 արծաթե մեդալ։ Եռյակը եզրափակում է Շվեդիան՝ 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ։

Պեկին-2022. Փետրվարի 10, 6-րդ մեդալային օր

Սնոուբորդ, կանայք, հաֆփայփ

  1. Խլոյա Կիմ (ԱՄՆ)՝ 94․00
  2. Կերալտ Կաստելիետ (Իսպանիա)՝ 90․25
  3. Սենա Տոմիտա (Ճապոնիա)՝ 88․25

Գեղասահք, տղամարդիկ, մենասահք

  1. Նեյթան Չեն (ԱՄՆ)՝ 332,60
  2. Յումա Կագիյամա (Ճապոնիա)՝ 310,05
  3. Սյոմա Ունո (Ճապոնիա)՝ 293,00

Մեկնարկել է 10:15-ին (Երեւանի ժամանակ).  Լեռնադահուկային սպորտ, տղամարդիկ, երկամարտ, ոլորավայրէջք։

11:00. Դահուկավազք, կանայք, 10 կմ, դասական ոճ։

11:20. Սնոուբորդ-կրոս, տղամարդիկ։

15:50. Ֆրիսթայլ, ակրոբատիկա, խառը։

16:00. Չմշկավազք, կանայք, 5000 մետր։

17:30. Սահնակային սպորտ, փոխանցասահք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English