02:12  ,  10 փետրվարի, 2022

«Աստոն Վիլան» չհաղթեց տանը, Ռեմսիի դուբլը, Կոուտինյոյի գոլը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Աստոն Վիլան» սեփական խաղադաշտում մրցեց «Լիդս Յունայթեդի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։

Անգլիացի Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսին։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն։

«Աստոն Վիլան» 22 խաղից հետո 27 միավորով 11-րդն է։ «Լիդս Յունայթեդը» նույնքան խաղից հետո 15-րդն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Լիդս Յունայթեդ»՝ 3։3 (տեսանյութ)

Ֆիլիպե Կոուտինյո, 30, Ջեյքոբ Ռեմսի, 38, 43 - Դենիել Ջեյմս, 9, 45+2, Դիեգո Լիորենտե, 63

Հեռացում՝ Էզրի Կոնսա («Աստոն Վիլա»), 87, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում