01:37  ,  10 փետրվարի, 2022

«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ, «Տոտենհեմը» պարտվեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բրենթֆորդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։ Աչքի ընկան ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը եւ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

«Մանչեսթեր Սիթին» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։

Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Սաութհեմփթոնի» հետ, որը կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

«Տոտենհեմը» 21 խաղից հետո 36 միավորով 7-րդն է։ «Սաութհեմփթոնը» (23 խաղ) 10-րդն է՝ 28 միավոր։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բրենթֆորդ»՝ 2։0 (տեսանյութ)

Ռիյադ Մահրեզ, 40, 11մ, Կեւին Դե Բրույնե, 69

«Տոտենհեմ» - «Սաութհեմփթոն»՝ 2։3 (տեսանյութ)

Յան Բեդնարեկ, 18, ինքնագոլ, Սոն Հին Մին, 70 - Արմանդո Բրոյա, 23, Մոհամեդ Էլյունուսի, 79, Չե Ադամս, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում