19:31  ,  9 փետրվարի, 2022

Պեկին-2022. Դոպինգային սկանդալի պատճառը 15-ամյա Կամիլա Վալիեւայի թեստն է

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային չեմպիոն Ռուսաստանի եւ արծաթե ու բրոնզե մեդալակիրներ ԱՄՆ-ի ու Ճապոնիայի պարգեւատրման արարողությունը տեղի չի ունեցել 15-ամյա ռուսաստանցի Կամիլա Վասիլեւայի դոպինգ թեստի (հանձնել է Խաղերից առաջ) պատասխանի պատճառով, հաղորդում է Inside the Games–ը։

Համաշխարհային հակադոպինգային գործակալության կանոններով՝ մինչեւ 16 տարեկան մարզիկները «պաշտպանված անձինք» են եւ պաշտոնապես չի կարող նշվել անունը, եթե խախտել է հակադոպինգային կանոնադրությունը։

Այժմ հակադոպինգային գործակալությունը հետաքննում է մարզուհու մարզչական շտաբի եւ մերձավոր շրջապատի հնարավոր մասնակցությունը արգելված խթանիչի կամ դեղամիջոցի օգտագործման գործում։

Սպասվում է, որ պաշտոնական հայտարարություն կլինի փետրվարի 10-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English