17:51  ,  9 փետրվարի, 2022

Հովհաննես Բաչկովը կմենամարտի արգենտինացի Կրիստիան Կորիայի հետ (ֆոտո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 29-ամյա Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում երրորդ մենամարտը կանցկացնի մարտի 18-ին Դուբայում: Մրցակիցը կլինի 39-ամյա արգենտինացի Կրիստիան Կորիան, հաղորդում է Probellum Official-ը։

Հովհաննես Բաչկովն առաջիկա մենամարտին պատրաստվում է բրիտանացի մարզիչ Դեննի Վոանի գլխավորությամբ:

Բաչկովը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի ապրիլի 9-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որտեղ առաջին ռաունդում նոկաուտով հաղթել էր ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։ Դա գյումրեցի բռնցքամարտիկի երկրորդ մենամարտն էր:

Առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել էր 2020թ. հոկտեմբերի 9-ին Դուբայում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում