15:30  ,  9 փետրվարի, 2022

Պեկին-2022. Հոկեյի Ռուսաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։

Ռուսաստանի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի թիմի նկատմամբ։

Ռուսաստանի եւ Շվեյցարիայի հետ B խմբում ընդգրկված են նաեւ Չեխիայի եւ Դանիայի հավաքականները։ A խմբում կմրցեն Կանադայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Չինաստանի հավաքականները, C խմբում՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի, Լատվիայի եւ Սլովակիայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում