01:39  ,  9 փետրվարի, 2022

«Վեստ Հեմի» եւ «Նյուքասլի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Վեստ Հեմը» Լոնդոնում ընդունեց «Ուոթֆորդին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Շոտլանդացի Դեւիդ Մոյեսի գլխավորած թիմին հաղթանակ բերեց անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենի գոլը։

«Վեստ Հեմը» (24 խաղ) 40 միավորով չորրորդ տեղում է, «Ուոթֆորդը» (22 խաղ) նախավերջինն է՝ 15 միավոր։

Լիվերպուլի «Էվերտոնն» անգլիացի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի ղեկավարությամբ հյուրընկալվեց «Նյուքասլին» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։

«Էվերտոնը» (21 խաղ) 16-րդն է՝ 19 միավոր։ «Նյուքասլը»  (22 խաղ) 17-րդ տեղում է՝ 18 միավոր։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Ուոթֆորդ»՝ 1։0 (տեսանյութ)

Ջարոդ Բոուեն, 68

«Նյուքասլ» - «Էվերտոն»՝ 3։1 (տեսանյութ)

Մեյսոն Հոլգեյթ, 37, ինքնագոլ, Ռայան Ֆրեյզեր, 56, Կիրան Տրիպիեր, 80 - Ջամալ Լասելս, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում